Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Սարգիս Խաչատուրյանի ստեղծագործությունների ցուցահանդեսը

Սարգիս Խաչատուրյանի ստեղծագործությունների ցուցահանդեսը
20.07.2016 | 12:06

Հուլիսի 27-ին, ժամը 15:00-ին, Հայաստանի ազգային պատկերասրահում կբացվի Սարգիս Խաչատուրյանի ստեղծագործությունների ցուցահանդեսը՝ նվիրված նկարչի ծննդյան 130-ամյակին: Առաջին անգամ մեկ ցուցադրության շրջանակում կներկայացվեն հեղինակի գեղանկարչական ու գրաֆիկական աշխատանքները, ինչպես նաև հնդկական և պարսկական որմնանկար¬ների ընդօրինակություններ:

Սարգիս Խաչատուրյանի ստեղծագործություններն իրենց արժանի տեղն են գտել Եվրոպայի, Ամերիկայի և Հնդկաստանի թանգարաններում, իսկ զգալի մասը պահվում է Հայաստանի ազգային պատկերասրահում:

Դիտվել է՝ 968

Մեկնաբանություններ